Ք. Ստեփանակերտ

1966

Քոչարյան Վալերի Սեդրակի

Գրող, լրագրող, սպա, Արցախյան առաջին պատերազմի ռազմական գործողությունների մասնակից, բարերար, գործարար, գյուտարար:

Ծնվել է 1952 թվականի հունվարի 26-ին Ադրբ. ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ստեփանակերտ քաղաքում:

19

70

Ուսում եվ ընտանիք

1970-1974 թթ. սովորել և ծառայել է Լենինգրադում ՝ ԽՍՀՄ ՆԳՆ Ռազմաքաղաքական բարձրագույն ուսումնարանում (ներկայումս՝ Ակադեմիա):

Լենինգրադում ծանոթանում է ապագա կնոջ՝ Ալեքսանդրա Իվանի Կովրիժկինայի հետ, և 1974 թվականին նրանք ամուսնանում են։

74

Ծառայությունը Վրաստանում

Ուսումնարանն ավարտելուց հետո, ծառայության բերումով, Վալերին ընտանիքով տեղափոխվում է Վրաստան՝ խիստ ռեժիմի գաղութներում ծառայելու համար։ Ծառայության այս 4 տարիներն անցել են գաղութի ծանր պայմաններում: Այս տարիներին ծնվում են նրանց երեխաները. որդին՝ Վալերին և դուստրը՝ Իրինան:

Դե իսկ Վալերին կատարում է գրելու իր առաջին փորձերը:

Կյանքի այդ ժամանակշրջանն արտացոլված է «Մենք ծնվել ենք, որ հեքիաթն իրականություն դարձնենք» պատմվածքում (1993թ.):

77

Վերադարձ ԼՂԻՄ

Հոր մահից հետո (1977 թ.) Վալերիին թույլ տվեցին տեղափոխվել ԼՂԻՄ՝ մորն ավելի մոտ լինելու համար։Դե իսկ Վալերին կատարում է գրելու իր առաջին փորձերը:

1978 թվականից սկսած՝ տարի ու կես ծառայել է Աղդամի մոտակայքում գտնվող Շահբուլաղի ուղղիչ ճամբարի ռազմականացված պահպանությունում:

80

Բանակի եվ լրագրության միջեվ

Նրա կողմից կատարված մեծ աշխատանքը գնահատվեց ոչ միայն լրագրողական շրջանակներում։ Արդյունքում, 1981 թվականին նա անցավ ծառայության Ստեփանակերտ քաղաքի ՆԳՎ, արդեն՝ կապիտանի ուսադիրներով։

Ղարաբաղյան

հակամարտություն

Վ. Քոչարյանի

դերակատարությունը

Երբ սկսվեց «պերեստրոյկան», «գլասնոստը», Ղարաբաղի անկախության թեման կրկին արդիական դարձավ։

Վալերին արդեն զբաղեցնում էր ՀԿՊ (Հասարակական կարգի պահպանության) երրորդ բաժնի պետի պաշտոնը: Որպես ռուսերենին լավ տիրապետող և մարդկանց հետ շփվել իմացող անձնավորություն, միշտ նրան էին հանձնարարում ընդունել Մոսկվայից և այլ հանրապետական կենտրոններից ժամանող բարձրաատիճան պատվիրակություններին:

Ծառայության բերումով Վալերին հաճախ տիրապետում էր ղարաբաղյան ընդհատակյա շարժման մասնակիցներին անհրաժեշտ՝ տեղեկատվությանը: Վտանգելով ոչ միայն իր պաշտոնական դիրքը, այլև ազատությունը՝ նա կիսվում էր այդ տեղեկատվությամբ՝ շարժմանն աջակցելու համար։ Երբ արդեն պարզվեց, որ իր անունով նույնպես հրահանգ կա, 1990 թվականին Վալերին ցուցադրաբար պատռեց իր կուսակցական տոմսը և հեռացավ ոստիկանությունից՝ գնդապետի կոչումով:

Իշխանությունների կողմից սկսվեց շարժման կազմակերպիչների որսը։ Նրանց բռնելու համար պարգև էին խոստանում։ Այդ ժամանակ արդեն Վալերին մի երկհարկանի ավտոտնակ-բունկեր էր կառուցել՝ մեկ մետր հաստությամբ պատերով, տարբեր կողմերից երկու գաղտնի մուտքերով ու ելքերով։ Այստեղ էին երկու ամիս շարունակ հետապնդումներից թաքնվում «Միացում» ղարաբաղյան շարժման առաջնորդները։

1991թվականին արդեն պարզ դարձավ, որ հակամարտության թեժ փուլն անխուսափելի է, դրա համար Վալերին գաղտնի կապ հաստատեց օմոնականների հետ և սկսեց նրանցից զենք ու զինամթերք գնել՝ մատակարարելով դրանք մեր ընդհատակյա ակտիվիստներին։

Պատերազմ. կյանքեր փրկող «բունկերը»

1992 թվականի սկզբին սկսվեց Ղարաբաղյան առաջին պատերազմը։ Զենքի և զինամթերքի սուր պակաս կար։ Այդ ժամանակ Վալերի Քոչարյանն իր «բունկերում» ստեղծեց նռնակների, ականների և փամփուշտների արտադրության փոքրիկ լաբորատորիա։ Դա օգնեց փրկել բազմաթիվ կյանքեր և թույլ չտվեց, որ սկզբնական շրջանում մեր դիմադրության ստորաբաժանումները կորցնեն իրենց մարտական ոգին:

Կոմանդոսը (ԼՂՀ բանակի գեներալ -մայոր Արկադի Տեր-Թադևոսյան) հատկապես բարձր է գնահատել Վալերի Քոչարյանի ներդրումը և իր հարցազրույցներում բազմիցս խոսել այդ մասին: Փորձարկումները նույնպես նա էր անցկացնում՝ անձամբ:

Ճակատագրական փորձարկում

Ճակատագրական փորձարկում

1992 թվականի մարտի 22-ին պետք է տեղի ունենար զինամթերքի նոր խմբաքանակի ցուցադրական փորձարկում։ Ներկա էին արցախյան շարժման առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, լրագրող Ցվետանա Պասկալևան և մյուսները։

Հերթական նռնակի ցուցադրության ժամանակ ինչ-որ բան սխալ գնաց: Վալերին դա իսկույն հասկացավ, ցատկեց ու մարմնով ծածկեց նռնակը՝ փրկելով մյուսների կյանքը։ Վալերին ողջ մնաց, բայց սարսափելի վիրավորումներ ստացավ։ Վալերին 14 վիրահատության է ենթարկվել և երկու կլինիկական մահ տարել: Երկու տարի շարունակ նա անցկացրել է Երևանի հիվանդանոցներում։

Հետևանքը եղավ սարսափելի դատավճիռը՝ 1-ին կարգի հաշմանդամ։

199

2-

4

Պայքար ապրելու համար. ստեղծագործական աշխատանք

Այնուամենայնիվ, չնայած իր վիճակի ծանրությանը, ընտանիքի ու ընկերների աջակցության, կամքի աննկուն ուժի և տոկունության շնորհիվ նա չհանձնվեց։

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ Վալերին գրեց իր «Մենք ծնվել ենք, որ հեքիաթն իրականություն դարձնենք» պատմվածքը, իսկ 1993 թվականին Զորի Բալայանի աջակցությամբ հրատարակվեց «Համաշխարհային տիրապետության հայտ» պատմվածքների ժողովածուն: Շուտով Վալերի Քոչարյանը դարձավ Հայաստանի գրողների միության անդամ։

Վիրավորում ստանալուց հետո Վալերի Քոչարյանը, չնայած բժիշկների թերահավատությանը, ոչ միայն սկսեց կամաց-կամաց քայլել, այլև՝ մեքենա վարել, ձախ աչքով նշան բռնելով՝ ձախ ձեռքի երկուսուկես մատով կրակել, ինչպես նաև գրամեքենայի վրա ձախ ձեռքով տպել կարողացավ։

19

94

Կյանքը պատերազմից հետո. նոր նախագծեր

1994 թվականին ավարտվեց պատերազմը։ Այնուհետև, Վալերին սկսեց զբաղվել ձեռներեցությամբ։

Սկսելով քչից՝ նա Ստեփանակերտում և Երևանում հիմնեց տարբեր ոլորտներում գործող բիզնեսներ

Իր առաջին իսկ եկամտից Վալերին Ստեփանակերտում պատերազմի վետերանների և հաշմանդամների օգնության բարեգործական հիմնադրամ հիմնեց։

96

Շքանշանների ստեղծում

Վալերիի անմիջական ակտիվ մասնակցությամբ Արցախի և Հայաստանի համար ստեղծվեցին առաջին շքանշանների և մեդալների էսքիզները, իսկ դրանց արտադրությունը նա ամբողջությամբ կազմակերպեց Սանկտ Պետերբուրգի դրամահատարանում։

Կյանքի այդ ժամանակշրջանն արտացոլված է «Մենք ծնվել ենք, որ հեքիաթն իրականություն դարձնենք» պատմվածքում (1993թ.):

1996 թվականին պարգեվատրվեց «Արիության համար» մեդալով

1996 թվականին պարգեվատրվեց «Արիության համար» մեդալով

Ճակատագրական փորձարկում

1

9

9

7

Նոր գյուտերի գաղափարներ

1997 թվականին Բուլղարիա կատարած գործուղման ժամանակ Վալերին մոտոդելտապլան տեսավ: Այս սպորտաձևի նկատմամբ նախկինում ունեցած կիրքը կրկին բորբոքվեց իր մեջ: Նա երկու դելտապլան ձեռք բերեց և նորից թռչել սովորեց։

Նա միտք ուներ մշակել անօդաչու թռչող մինիսարքեր, որոնք, պայթուցիկներով հագեցած, կհատեին թշնամու տարածքը ինչպես նաև տեսախցիկների օգնությամբ հետախուզական աշխատանքներ կիրականացնեին։ Դրանք ժամանակակից անօդաչու թռչող սարքերի յուրատեսակ նախատիպեր էին , որոնց մասին ոչ ոք չէր էլ լսել այն ժամանակ։ Նա առաջարկում էր ստեղծել դելտապլանների վրա մասնագիտացված օդաչուների ռազմական փոքր ջոկատներ։ Իր հնարամտության և տեխնիկական մտածողության շնորհիվ 1998 թվականի վերջին նա նաև ստեղծեց խլացուցիչի նոր տեսակ, որը փորձարկման փուլում էր:

Արդեն 1999 թվականին Վալերին մտադիր էր արտոնագրել մոդելը և սկսել հրաձգային զենքի համար հայկական առաջին խլացուցիչի արտադրությունը, սակայն հանգամանքներն այլ կերպ դասավորվեցին։

Դստեր՝ Իրինայի հետ

1999թ.

Ճակատագրական փորձարկում

Ճակատագրական փորձարկում

Ճակատագրական փորձարկում

Վերջին թռիչքը

1999 թվականի հունվարի 4-ին Արզնիի մերձակայքում գտնվող օդակայանում Վալերի Քոչարյանի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումներն էին ընթանում: Թռչող սարքի կառավարման բարձրակարգ հմտության ցուցադրության ժամանակ անհայտ պատճառներով մոտոդելտապլանը շրջվեց և վայր ընկավ:

Վալերի Քոչարյանը զոհվեց։ Նա ընդամենը 46 տարեկան էր։

Վալերի Սեդրակի Քոչարյանը ԼՂՀ կառավարության կողմից հետմահու պարգեվատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Վալերի Սեդրակի Քոչարյանը ԼՂՀ կառավարության կողմից հետմահու պարգեվատրվել է «Երախտագիտություն» մեդալով

Պարգեվատրումներ

Ստեղծագործությունները

20

09

2009 թվականին լույս է տեսել երկու մասից բաղկացած «Երկնքի և երկրի միջև» գիրքը: Առաջին մասում ամփոփված են Վալերիի մասին գրված՝ հարազատների, հասարակական- քաղաքական գործիչների հուշերը, երկրորդ մասում ՝ Վալերի Քոչարյանի վիպակներն ու պատմվածքները։

Ֆիլմեր, հոդվածներ, հարցազրույցներ Վ. Քոչարյանի մասին